ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ 2023 թ. մայիսին կազմակերպում է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։
Աշխատաժողովի նպատակն է դպրոցում խթանել հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայմանը։
Աշխատաժողովը մասնակից աշակերտներին հնարավորություն է ընձեռում լայն լսարանին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, կատարելագործելու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովի մասնակից աշակերտները նստաշրջանին պետք է ներկայացնեն իրենց կատարած հետազոտական աշխատանքները, դրանց արդյունքները: Զեկուցումների առավելագույն տևողությունը 5-7 րոպե է:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև
2023 թ. ապրիլի 8-ը hետազոտական աշխատանքը (հոդվածը և ներկայացման սահիկաշարը) ուղարկել
krtakannorararutyunner@gmail.com էլ. փոստի հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը», նկարագրության դաշտում՝ աշակերտի անուն-ազգանուն, ուսուցչի անուն-ազգանուն, դպրոց, հեռախոսահամար, էլ. հասցե։
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի աշակերտի մասնակցությունը «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական նստաշրջանին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ ուսուցիչները, աշակերտները կծանուցվեն մինչև 2023 թ. ապրիլի 25-ը:
ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական գիտաժողովին ներկայացվող զեկուցումները կարող են ներկայացվել հետևյալ բնագավառներից.
1) Հայոց լեզու և գրականություն.
2) Հայրենագիտություն.
3) Օտար լեզուներ.
4) ԲՏՃՄ.
5) Արվեստ և արհեստ.
6) Հասարակություն, հասարակական գիտություններ.
7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
ԱՄՓՈՓՈՒՄ
Գիտաժողովին մասնակից բոլոր աշակերտներին տրվելու են մասնակցության հավաստագրեր: Նստաշրջանին ներկայացված հոդվածները կտեղադրվեն ԿԶՆԱԿ բլոգում և կհանրայնացվեն։
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
· Յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա
գիտական-ուղղորդող ղեկավար (առարկայական ուսուցիչը կարող է հանդիսանալ որպես գիտական-ուղղորդող
ղեկավար):
·
Հետազոտական աշխատանքի
ծավալը՝ 3-5 էջ, տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝
Times New Roman, էջի ֆորմատը՝ A4 (8.5 X 11մմ):
·
Առաջին էջի վերին տողում (մեջտեղում)
12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է թեմատիկ ուղղությունը, մեկ տող
ներքևում հոդվածի վերնագիրը, մեկ տող ներքևում հեղինակ(ներ)ի անուն-ազգանուն(ներ),
մեկ տող ներքևում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) գրվում է դպրոցի անունը, մեկ տող
ներքևում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի անուն-ազգանունը,
պաշտոնը: Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը:
Հիմնական տեքստի տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված
լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները անհրաժեշտ է սկսել 1
սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
· Հղումները պարտադիր են. տրվում
են տողատակում՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման մեջ պետք է ներկայացված
լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝
Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության
էջը:
·
Ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը
պարտադիր են: Հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո՝ տողի մեջտեղում, 12 pt տառաչափով,
գլխատառերով, թավ (Bold) գրվում է գրականության ցանկ՝ թվելով այբբենական կարգով: Մեկ
տող ներքևում գրվում է «բանալի բառեր», և նշվում է 4-6 բանալի բառ: Մեկ տող ներքևում
60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (հիմնական էությունը,
նպատակը, խնդիրները, արդյունքները):
Այսպես՝
Վերնոշյալ պահանջներին, չափորոշիչներին չհամապատասխանող աշխատաքները չեն ընդունվելու:
«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը գրանցվել հետևյալ հղումով.
Գրանցված ուսուցիչների համար կկազմակերպվի տեղեկատվական հանդիում (հեռավար), դասընթաց-սեմինար՝ «Ի՞նչ է հետազոտությունը. հետազոտության վրա հիմնված ուսումնառություն» թեմայով (հեռավար), հանդիպում-քննարկում (հեռավար):
ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Հովհաննես
Հովհաննիսյան – ԵՊՀ ռեկտոր
Արտաշես
Թորոսյան – ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ
Լիլիթ
Մկրտչյան – ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական
նորարարությունների և հետազոտության վարչության պետ
Սիրինե
Կոսյան – ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ
Վալտեր
Բերբերյան – ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ
Նարինե
Մնացականյան – ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ
Իզաբելա
Աբրահամյան – ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ
Էլինա
Ասրիյան – ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր
Վաչագան
Գալստյան – ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն
Կարինե
Դավթյան – ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն
Ազնիվ
Գրիգորյան – ԵՊՀ մարքեթինգի բաժնի պետ
Комментарии
Отправить комментарий