GENERATION GLOBAL

Հերթական անգամ կազմակերպված «Generation Global» ծրագրի համակարգողների հետ հեռավար հանդիպմանն այս անգամ մասնակցում էին նաև թիմին միացած նոր՝ «Հերացի», Երևանի թիվ 65, 119 ավագ, թիվ 33, 104 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցները: Հանդիպման ընթացքում համակարգող ուսուցիչները մանրամասն ներկայացրեցին, թե որ երկրների հետ են համագործակցում  իրենց աշակերտները, ինչ թեմաներ են քննարկում, ինչ առաջընթաց ունեն, մեկ անգամ ևս կարևորեցին սովորողների՝ արտասահմանցի իրենց հասակակիցների հետ օտար լեզվով շփվելու, բազմաթիվ հետաքրքիր թեմաներ քննարկելու կարևորությունը: Ծրագրի ակտիվ մասնակիցներից են Երևանի թիվ 78, թիվ 33, Վանաձորի թիվ 8 հիմնական, Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցների սովորողները: Հանդիպման ընթացքում առաջարկվեց  կազմակերպել առկա հանդիպում՝ ծրագրի բոլոր մասնակից դպրոցների տնօրենների, աշակերտների, համակարգողների և ԿԶՆԱԿ-ի մասնագետների մասնակցոսւթյամբ:

Комментарии