ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Ս/թ մարտի 2-ին ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնգետ Վ. Բերբերյանը Եվրասիա միջազգային համալսարանում մասնակցեց «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագրով գիտաժողովին՝ ներկայացնելով «Կրթական նախագծերը մերօրյա դպրոցներում» զեկուցումը:

Գիտաժողովին ներկա էին ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր: Խոսնակները 20-ն էին:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ունեին մասնագիտական հետևյալ ուղղությունները՝ կառավարում, իրավագիտություն, ֆինանսներ, լրագրություն, օտար լեզուներ, դեղագիտություն, տեղեկատվական համակարգեր, տարրական մանկավարժություն:







Комментарии