«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Է


«Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մեկնարկը հայտարարելուց հետո, ԿԶՆԱԿ հիմնադրամում կազմակերպվեց հանդիպում կրթական նորարարությունների և կրթության ոլորտի հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի, վարչության աշխատակիցների և ծրագրին մասնակցող՝ Աբովյանի թիվ 2 հիմնական և Ջրափիի միջնակարգ դպրոցների տնօրենների հետ:

Հանդիպման ընթացքում քարտեզագրվեցին ծրագրի ընթացիկ աշխատանքները, կարևորվեցին համայնքներում աշակերտների կրթական գործընթացի, արտադպրոցական միջոցառումների կազմակերպումը և այլն:

Այս տարի ծրագրի ամփոփումը կկայանա Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցում, որտեղ կհավաքվեն ծրագրին մասնակից բոլոր դպրոցների աշակերտները, մանկավարժները և ծնողները:

Այս անգամ ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել  28 հանրակրթական դպրոցներ ՀՀ բոլոր մարզերից:





 

Комментарии