«ՀԱՅ ԵՐԳԸ ԴՊՐՈՑՈՒՄ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

      
            ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի Կրթական նորարարությունների բաժինը հայտարարում է «Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագիծը, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտները:
Ծրագրի նպատակն է դպրոցում խթանել հայկական մշակույթը, մասնավորաբար, երաժշտությունը, պահպանել, սերունդներին փոխանցել, հանրայնացնել, զարգացնել, նորովի մեկնաբանել հայ երգը, սովորողների շրջանում հետաքրքրություն առաջացնել ազգային երաժշտության հանդեպ՝ նպաստելով սովորողների մշակութային կարողունակության զարացմանը:
«Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագիծը մասնակից աշակերտներին հնարավորություն է ընձեռում կատարելագործելու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները և լայն լսարանին ներկայացնելու, արտահայտելու հիմնավորված դիրքորոշում հայ երաժշտության վերաբերյալ, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ:  
Նախագծի  քայլերը
1.      Դպրոցում ստեղծել տարբեր դասարանների աշակերտներից կազմված խումբ (3-5 հոգանոց) «Հայ երգը դպրոցում» խորագրով հանրապետական նախագծի աշխատանքները սկսելու նպատակով: Խմբի աշխատանքները համակարգում են տնօրենը, մեկ ուսուցիչ (ցանկալի է, որ համակարգողը լինի երաժշտության ուսուցիչը կամ որպես խորհրդատու աջակցի խմբին):
            2.      Ընտրել և ուսումնասիրել առաջարկվող թեմաներից մեկը.          

·         Հայկական կինոյի երգերը

·         Հայկական մուլտֆիլմերի երգերը

·         Մեր երգերը բարբառով

·         Աշուղական, գուսանական երգերը

·         Հայ գրողների բանաստեղծությունները որպես երգեր

    3.      Խումբը դպրոցում հայտարարում է հայ երգի տասնօրյակ՝ նպատակ ունենալով մյուսներին նույնպես մղելու պրպտելու, գտնելու ընտրված թեմային վերաբերող երգի (երգերի) պատմություններ, մասնագետների կարծիքներ, գրականություն, աշխատություններ, կատարումներ, հուշեր, հաղորդումներ և այլն: Ընտրված թեմայի շրջանակում կարելի է անդրադառնալ ինչպես մեկ, այնպես էլ մի քանի երգի: Տասնօրյակին մասնակցում են 5-12-րդ դասարանների աշակերտները։

    4.      Ընտրված թեմայի մասին խմբի մասնակիցները  կազմակերպում են ճանաչողական, ուսուցողական հանդիպումներ, անցկացնում հարցազրույցներ, երաժշտական թատրոնների, համերգների, թանգարանների այցելություններ, երաժշտական հաղորդումների, հարցազրույցների, ֆիլմերի ու մուլտֆիլմերի դիտումներ, կատարում են հայ երգեր, անդրադառնում են երաժշտության պատմությանը, ստեղծմանը, առանձնահատկություններին, դասամիջոցներին ողջ դպրոցով լսում են հայ երգեր, նորովի են մեկնաբանում (կամ հնարավորության դեպքում գործիքավորում) հայ երգերը աշակերտների, ուսուցիչների հետ:

    5.      Խմբի անդամները ողջ կատարած աշխատանքները ամփոփում են՝ պատրաստելով սահիկաշար: 

Ինչպե՞ս դիմել

«Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագծին մասնակցելու համար դպրոցը լրացնում է մասնակցության հայտը մինչև մարտի 31-ը ներառյալ,

սահիկաշարը ուղարկում է krtakannorararutyunner@gmail.com էլ.փոստի հասցերին մինչև մայիսի 5-ը ներառյալ՝ նշելով դպրոցը և ընտրված թեման:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական 

արդյունքի պարագայում կհաստատվի դպրոցի մասնակցությունը «Հայ երգը դպրոցում» 

հանրապետական նախագծի ամփոփմանը: Դիտարկման արդյունքների վերաբերյալ դպրոցները կծանուցվեն:

Գրանցվածների համար կկազմակերպվի առցանց հանդիպումներ:

Մասնակից դպրոցները կպարգևատրվեն հավաստագրերով:

Ամփոփում՝ մայիս-հունիս

Комментарии