«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ


ԿԶՆԱԿ հիմնադրամը հերթական անգամ հայտարարում է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի մեկնարկը:
Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։
Ծրագիրը կնպաստի երեխաների միջև սոցիալականացմանը, հայրենիքի ճանաչողությանը: Տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ծանոթացման արդյունքում կընդլայնվեն նրանց աշխարհճանաչողությունն ու արժեհամակարգը։
Հյուրընկալող դպրոցներում կիրականացվեն նախագծային ծրագրեր, կգործեն խմբակներ, որոնց կմասնակցեն հյուրընկալած աշակերտները.
·         Հայրենագիտության նախագծերի մշակում (պարտադիր է բոլոր մասնակիցների համար)
Ըստ հյուրընկալող դպրոցի հնարավորությունների.
·         Ազգային երգ ու պարի ուսուցում
·         Տարբեր առարկաների օլիմպիական խմբակներ
·         «Արմաթ» լաբորատորիաներ
Ծրագրի ավարտին․
Աշակերտների մոտ կձևավորվի հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից:
Աշակերտները կարժևորեն սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում:
Մասնակցությունը.
Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են.
·         1 շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում
·         Կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում
·         Բնակվել համայնքի ընտանիքներից մեկում
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 17-ը գրանցվել հետևյալ հղումով:
Աշակերտների ընտրությունը կկատարվի ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած և ընտրված դպրոցների և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից:
Դպրոցներում աշակերտների հյուրընկալման տևողությունը՝ 2023թ. ապրիլի  17-21-ը:

Комментарии