«ՄՈԼՈՐԱԿՆ ՈՒՆԻ ԻՄ ՈՒ ՔՈ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 


ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

1.   Ընդհանուր դրույթներ                 

1.1.       «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո դպրոցականների մասնակցությամբ նախագծային աշխատանքների ներկայացում (այսուհետ՝ Նախագիծ) նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը առկա բնապահպանական ու սոցիալական համամոլորակային հիմնախնդիրներին և ներգրավել նրանց լուծման ուղիների կամ մեղմման ու կանխարգելման միջոցառումների մշակման գործընթացում:

1.2.       Նախագծի աշխատանքային լեզու. հայերեն

1.3.       Նախագծի կազմակերպիչ. ԿԶՆԱԿ հիմնադրամ՝ Կրթական նորարարությունների բաժին

1.4.       Նախագծի նպատակը՝

Ø  Բնապահպանական ոլորտում դպրոցականների նախաձեռնությամբ իրականացվող գաղափարների բացահայտում և խրախուսում:

Ø  Նախագծի մասնակից կրթական հաստատությունների ուսումնա- դաստիարակչական գործունեության խթանում` դպրոցականների մոտ ծառացած բնապահպանական ու սոցիալական  խնդիրների ընկալում և շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ պատասխանատվության ու բարոյական դաստիարակության խրախուսում:

Ø        Շրջակա միջավայրի և համամոլորակային հիմնախնդիրների ընկալմանը և դրանց լուծման գործում դպրոցականների գործնական մասնակցության օժանդակում:

Ø             Համագործակցության և ստեղծագործական կապերի զարգացում՝ նախագծի մասնակից կրթական հաստատությունների/դպրոցների աշակերտների և մանկավարժների միջև:

2.   Նախագծի իրականացման կարգ և պայմաններ, աշխատանքների նկատմամբ ներկայացվող պահանջներ

2.1          Անվանակարգեր․

Ø  Նկարների և պաստառների ներկայացում

Ø  Տեսանյութ կամ սոցիալական հոլովակ

Ø  Նախագծային աշխատանքների ներկայացում

2.2          Նախագծի բովանդակություն

Նախագիծն անցկացվում է «Մոլորակն ունի իմ ու քո կարիքը» խորագրի ներքո։ Ներկայացված աշխատանքները կարող են ներառել, սակայն, չեն սահմանափակվում Մոլորակի հիմնախնդիրների հետ կապված հետևյալ թեմաներով․

Ø  Բնական ռեսուրսների պահպանում

Ø  Շրջակա միջավայրի պահպանություն

Ø  Մարդու առողջության հետ կապված խնդիրների կանխարգելում,

Ø  Գյուղատնտեսության խոցելիության նվազեցում,

Ø  Անտառների պահպանում,

Ø  Ջրային ռեսուրսների պահպանում.

Ø  Կենսաբազմազանության պահպանում։

Ø  Հողային ռեսուրսների պահպանություն

Ø  Պլաստիկը բնության մեջ

Ø  Կլիմայի փոփոխություն

2.3         Նախագծի մասնակիցներ.

Ø  Նախագծին կարող են մասնակցել դպրոցների միջին ու ավագ դպրոցի աշակերտներ

2.4         Նախագծի անցկացման փուլեր և ժամկետներ. Իրականացվում է երկու փուլով․

Ընտրական փուլ

Ø  Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն պետք է ընտրի և ներկայացնի յուրաքանչյուր անվանակարգում մեկ աշխատանք  (վերջնաժամկետ՝10 ապրիլի, 2023թ.):

Եզրափակիչ փուլ

Ø  Նախագծի փորձագիտական հանձնաժողովը ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուր անվանակարգում կընտրի լավագույնները՝ եզրափակիչ փուլին մասնակցելու համար: Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև    15-ապրիլի, 2023թ.: Եզրափակիչ միջոցառումը, որի ընթացքում մասնակից աշակերտները կներկայացնեն իրենց աշխատանքները կկազմակերպվի մինչև 22 ապրիլի, 2023թ․։

2.5         Աշխատանքների նկատմամբ ներկայացվող պահանջները.

Ø  Նկարների կամ պաստառների ներկայացում

Նախագծի մասնակիցները պետք է ստեղծեն տեղեկատվական և իրազեկման նկարներ (սակայն, ոչ լուսանկարներ) կամ պաստառներ Մոլորակի որևէ հիմնախնդրի հետ կապված: Մասնակիցները կարող են օգտագործել ցանկացած միջոց/տեխնիկա նկարի կամ պաստառի ստեղծման համար։

Աշխատանքի էլեկտրոնային տարբերակը` բարձր որակով, JPEG կամ PNG ֆորմատներով ։

Ø  Տեսանյութ կամ սոցիալական հոլովակի ներկայացում

Մասնակիցները պետք է ստեղծեն տեղեկատվական և իրազեկման տեսանյութ Շրջակա միջավայրի կամ Մոլորակի որևէ խնդրի վերաբերյալ՝ կարող է լինել սոցիալական հոլովակ

·         Տեսանյութը ցանկալի է ծավալվի Հայաստանի հետ առնչվող թեմայի շուրջ։

·         Տեսանյութը պետք է ներառի կարևոր ուղերձ կամ լուծում՝ ուղղված այդ խնդրի լուծմանը

·         Տեսանյութը պետք է լինի ոչ ավել, քան 3 րոպե տևողությամբ։

Մասնակիցները տեսանյութի ստեղծման համար կարող են օգտագործել ցանկացած գործիք / ծրագիր։

Մասնակիցներն ազատ են ստեղծագործելու և տեսանյությում ներառելու տարբեր տեսակի վիդեո

/աուդիո բովանդակություն, ինչպես օրինակ՝ հարցազրույցներ, բեմականացման դրվագներ, երաժշտություն, անիմացիա, հատուկ էֆեկտներ և այլն։

Մասնակիցները պետք է ներկայացնեն տեսանյութի հղումը (տեղադրված youtube-ում):        

Ø  Նախագծերի ներկայացում

Ընտրական փուլ

Ø  Մասնակիցները պետք է ներկայացնեն նախագծային աշխատանք, որը առնչվում է  մոլորակի որևէ հիմնախնդրի հետ

Ø  Մասնակիցները պետք է ներկայացնեն աշխատանքի նկարագրություն (տեքսը  հայերեն, առավելագույնը երեք (3) էջ՝ ներառյալ նկարներ, աղյուսակներ և այլն, հավաքված MS Word (docx կամ doc) ֆորմատով, էջերի չափը՝ А4, լուսանցքները՝ 2 սմ, տառատեսակը «Times New Roman» կամ «Sylfaen», չափսը՝ 12, միջտողային հեռավորությունը` 1.0)։

Ø  Նախագծային աշխատանքներում անհրաժեշտ է արտացոլել խնդրի պատճառահետևանքային կապը և տրվեն առաջարկներ, լուծման ուղիներ

Ø  Նախագծին չեն կարող մասնակցել.

· գործնական արդյունքներ չպարունակող նախագծեր, այսինքն այն նախագծերը, որոնք հիմնված են զուտ գրականությունից քաղված տվյալների վրա կամ տարբեր կազմակերպությունների կամ գործակալությունների տվյալների վրա հիմնված նախագծերը:

Եզրափակիչ փուլ․

Ø  Եզրափակիչ փուլում նախագծերի հեղինակները պետք է բանավոր ներկայացնեն իրենց աշխատանքը և պատասխանեն հարցերի։

Ø  Նախագիծը կարող է ներկայացվել մեկ կամ մի քանի հեղինակների անունից:

Ø  Աշխատանքների ներկայացումն իրականցվում է մեկ կամ երկու զեկուցողի կողմից` օգտագործելով զեկույց-ներկայացումը (Power Point):

Ø  Զեկույցին հատկացվելու է հինգ (5) րոպե, այնուհետև երկու (2) րոպե կտրվի փորձագետների հարցերին:

Ø  Զեկույցի ներկայացման լեզուն հայերենն է։

Ø  Եզրափակիչ փուլ անցնելու համար հատկապես գնահատվելու է ներկայացված աշխատանքի

·         արդիականությունը,

·         բովանդակությունը (նպատակը, խնդիրները, կառուցվածքը, մեթոդաբանությունը),

·         յուրօրինակությունը,

·         ձևավորումը և ներկայացումը։

2.6         Աշխատանքների ներկայացում․

Ø  Աշխատանքների նախապատրաստման և ձևակերպման վերաբերյալ ս/թ մարտի 20-ին ուսուցիչների համար և ապրիլի 3-ին նաև աշակերտների մասնակցությամբ՝ ժամը 15:00-ին կիրականացվեն խորհրդատվական սեմինարներ և քննարկումներ, որոնց մասնակցելու համար պետք է մինչև մարտի 17-ը  լրացնել խորհրդատվական սեմինարի հայտը։

Ø  Դպրոցական փուլի ավարտից հետո, յուրաքանչյուր անվանակարգում հաղթած մեկական աշխատանքները ուղարկելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 10-ը լրացնել մասնակցության հայտը՝ կցելով համապատասխան մասում:

Ø  Յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է լրացնել առանձին հայտ։

Նախագծի  անցկացման մանրամասների կամ պարզաբանումների համար կարող եք  գրել krtakannorararutyunner@gmail.com էլ․փոստով:

«ԿԶՆԱԿ» հիմնադրամ

Կրթական նորարարությունների բաժին

Комментарии