ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՀԱՅ ԵՐԳԸ ԴՊՐՈՑՈՒՄ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Վ. Բերբերյանը Թիմս / Microsoft Teams հարթակում «Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագծի գրանցված ուսուցիչների համար իրականացրեց   առցանց խորհրդատվական հանդիպում-քննարկում և սեմինար:

Հանդիպումն անցավ աշխույժ, գործնական, կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում ուսուցիչները հղեցին տարբեր հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

«Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագծին ներկայացվել է 65 հայտ Երևանից, ինչպես նաև Հայաստանի տաբեր մարզերից: Ընտրված թեմաներն են՝

·         Հայկական կինոյի երգերը

·         Հայկական մուլտֆիլմերի երգերը

·         Մեր երգերը բարբառով

·         Աշուղական, գուսանական երգերը

·         Հայ գրողների բանաստեղծությունները որպես երգեր

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի դպրոցի մասնակցությունը նախագծի ամփոփիչ արարողությանը: Դիտարկման արդյունքների վերաբերյալ դպրոցները լրացուցիչ կծանուցվեն:






 

Комментарии