ԱՄԱՆՈՐԸ՝ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


    Այս օրերին Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները նշում են Ամանորը: Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես են տոնում Ամանորը ասորիները ու հրեաները:  
    Հայաստանաբնակ ասորիները տոնում են Նոր տարին՝ 6773-րդ տարվա սկիզբը: Աասորական ժամանակագրությունը սկսվում է մ.թ.ա 4750 թվականից: Ասորիների Նոր տարին՝ Հաբ-Նիսանի տոնը, խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը։ Առաջին ասորական թագավորը կավե ցուցանակների վրա որպես օրենք գրել և հայտարարել է, որ ասորիները պետք է Նոր տարի նշեն: Ըստ օրենքի հոդվածների` Հաբ-Նիսանին պետք է նշել «ադառից» հետո, որը մեր լեզվից թարգմանաբար նշանակում է մարտ ամսից հետո: Հոդվածներում հատուկ նշված էր, թե ինչպես պետք է նշել տոնը: Ընդգծված է, որ 12 օրվա ընթացքում պետք է նշել Նոր տարին: Ավանդույթի համաձայն` ասորիների թագավորը Նոր տարվա 12 օրն իր պարտականությունները հանձնում է հասարակ մարդու, որը մեր լեզվով կոչվում է «չուռտանա», այսինքն «կեղծ թագավոր»։ Ամեն օրն անցկացնում ենք աստծո անվան տակ. յուրաքանչյուր օր ամեն մի աստծո և աստվածուհու անվան տակ նշում ենք մեր Նոր տարին։ Իսկ 12-րդ օրը թագավորը հետ է վերցնում իր պարտականությունները: Թագավորն իր հրամանում գրում է, որ 350 տարին մեկ ով, որ դառնա թագավոր, պետք է թարմացնի այդ ցուցանակը: Նշեմ, որ առաջին, երրորդ, ութերորդ ցուցանակները գտել են և այդ թիվը կարողացել են հաշվել:

    Հրեաները Նոր տարին նշում են սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբը։ Նոր տարին կոչվում է «Ռոշ ա շանա», որը բառացիորեն նշանակում է Տարվա գլուխ եւ խորհրդանշում է երկրի արարումը։ Ամանորից առաջ հրեաները գնում են գետի մոտ եւ դատարկում գրպանները՝ այդ կերպ մաքրվելով անցնող տարվա ախտերից։ «Ռոշ ա Շանայի» ժամանակ յուրքանչյուր հրեա անպայմանոերեն պետք է լսի Շոֆարի ձայնը (գառան եղջյուրից եկող ձայն), որպեսզի մոտ լինի Աստծուն։ Տոնական ճաշկերույթը սկսվում է մեղրի մեջ թաթախած խնձորը ուտելուց, որի խորհուրդը տարին քաղցր դարձնելն է։ Ամեն ինչում գլխավորը լինելու համար հրեաները «Ռոշ ա Շանայի» ժամանակ անպայմանորեն ուտում են ձկան գլուխը, սեղանին դրվում է տարվա, ընտանիքի եւ միասնության խորհրդանիշ նուռը։ Սեղանին պարտադիր պետք է լինի նաեւ խուրմա եւ կլոր կտրված գազարներ, որոնք գույնով նման են մետաղադրամներին եւ խորհրդանշում են հարստությունը։ Հրեաները ամանորին խմում են քաղցր կարմիր գինի։ Իսկ տարեցներին եւ երեխաներին նվիրում քաղցրավենիք եւ մրգեր։ Սեղանին չի թույլատրվում դնել ընկույզ, որովհետեւ ընկույզը նմանեցվում է մարդու ուղեղին։
    ԿԶՆԱԿ հիմնադրամը շնորհավորում է Հայաստանի ազգային փոքրամասնություններին տոնի կապակցությամբ:    






Комментарии