ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Վ. Բերբերյանը ապրիլի 15-16-ը մասնակցել է "Socio-Educational Innovations in Education" ("Социально-педагогические инновации в образование"/«Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ») միջազգային գիտագործնական համաժողովին, որը տեղի էր ունենում Իջևանում:

Համաժողովի նպատակն է՝ հետազոտությունների խթանումը, ստեղծագործական ներուժի բացահայտումը, համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Համաժողովի խնդիրներն են՝ քննարկել մանկավարժության արդի հիմնախնդիրները, լուսաբանել սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները, վերլուծել մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:

Համաժողովին մասնակցել են ուսուցիչներ, մանկավարժներ կրթական ու հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկիստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լեհաստանից և այլ երկրներից:

Համաժողովին Վ. Բերբերյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով «Հետազոտությունը որպես նորարարական ուսումնառության պարտադիր բաղադրիչ» հոդվածը: Վ. Բերբերյանը պատմել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի մասին՝ ներկայացնելով «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» հանրապետական աշակերտական աշխատաժողովը:

Մասնակիցների զեկուցումները ամփոփվել են ժողովածուում, որը հասանելի է նաև առցանց: 






Комментарии