«ՀԵՏԱԶՈՏԵՆՔ և ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ» ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔԸ

2023 թ. մայիսին կայանալիք «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովին ներկայացվել են բազմաթիվ հայտեր Երևանից, ինչպես նաև Հայաստանի տաբեր մարզերից:

Աշխատաժողովի նպատակն է դպրոցում խթանել հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայմանը։ Աշխատաժողովը մասնակից աշակերտներին հնարավորություն է ընձեռում լայն լսարանին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, կատարելագործելու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ։

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական գիտաժողովին ներկայացվող զեկուցումները հետևյալ բնագավառներից են.

1) Հայոց լեզու և գրականություն.

2) Հայրենագիտություն.

3) Օտար լեզուներ.

4) ԲՏՃՄ.

5) Արվեստ և արհեստ.

6) Հասարակություն, հասարակական գիտություններ.

7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի աշակերտի մասնակցությունը «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական նստաշրջանին: Դիտարկման արդյունքների, ինչպես նաև աշխատաժողովի օրակարգի վերաբերյալ աշակերտները լրացուցիչ կծանուցվեն:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, թե ինչպես են աշակերտները պատրաստում իրենց աշխատանքները:






















Комментарии