«ՀԱՅ ԵՐԳԸ ԴՊՐՈՑՈՒՄ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔԸ


«Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագծին ներկայացվել են բազմաթիվ հայտեր Երևանից, ինչպես նաև Հայաստանի տաբեր մարզերից:
Ծրագրի նպատակն է դպրոցում խթանել հայկական մշակույթը, մասնավորաբար, երաժշտությունը, պահպանել, սերունդներին փոխանցել, հանրայնացնել, զարգացնել, նորովի մեկնաբանել հայ երգը, սովորողների շրջանում հետաքրքրություն առաջացնել ազգային երաժշտության հանդեպ՝ նպաստելով սովորողների մշակութային կարողունակության զարացմանը:
Ըստ մշակված քայլաշարի՝ դպրոցներն իրականացնում են աշխատանքները:
Առաջարկվող թեմաներն են՝
Հայկական կինոյի երգերը
Հայկական մուլտֆիլմերի երգերը
Մեր երգերը բարբառով
Աշուղական, գուսանական երգերը
Հայ գրողների բանաստեղծությունները որպես երգեր
Ընտրված թեմայի մասին աշակերտները  կազմակերպում են ճանաչողական, ուսուցողական հանդիպումներ, անցկացնում հարցազրույցներ, երաժշտական թատրոնների, համերգների, թանգարանների այցելություններ, երաժշտական հաղորդումների, հարցազրույցների, ֆիլմերի ու մուլտֆիլմերի դիտումներ, կատարում են հայ երգեր, անդրադառնում են երաժշտության պատմությանը, ստեղծմանը, առանձնահատկություններին, դասամիջոցներին ողջ դպրոցով լսում են հայ երգեր, նորովի են մեկնաբանում (կամ հնարավորության դեպքում գործիքավորում) հայ երգերը աշակերտների, ուսուցիչների հետ: 
Ստորև ներկայացնում ենք աշխատանքային լուսանկարներ:












Комментарии