ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԵՏԱԶՈՏԵՆՔ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ


2023 թ. մայիսի 20-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» աշակերտական աշխատաժողովի 2-րդ ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Ա. Սվաջյանը, ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Ա. Թորոսյանը, Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լ. Մկրտչյանը, Կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներ, ԵՊՀ դասախոսներ, տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ և ազատ ունկնդիրներ:

Աշխատաժողովին մասնակցում էին 7-12-րդ դասարանների 245 աշակերտ, 61 դպրոցներից  Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերից և Երևանից:

Այս տարի ներկայացված հայտադիմումների թիվը գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը: Ստացվել է 152 ավելի հետազոտական աշխատանքներ:

Մասնակից աշակերտները, համակարգող ուսուցիչները պարգևատրվել են հավաստագրերով:









Комментарии