ԱՄՓՈՓՎԵՑ «ՄՈԼՈՐԱԿՆ ՈՒՆԻ ԻՄ ՈՒ ՔՈ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ



Ս/թ մայիսի 31-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) ամփոփվեց «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո իրականացվող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը»  համապետական աշակերտական նախագիծը: 

«Մոլորակն ունի իմ քո օգնության կարիքը» աշակերտական նախագծին հայտագրվել  և իրենց աշխատանքներն են ներկայացրել 50 դպրոց՝ ՀՀ 8 մարզերից և Երևանից, մասնակցել են 256 աշակերտ՝ ներկայացնելով 106 աշխատանք (31 ուսումնական նախագիծ, 36 սոցիալական հոլովակ, 40 նկար-պաստառ):

Մասնակիցներին տրվելու են էլեկտրոնային վկայականներ:










Комментарии