ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Հունիսի 20-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լ. Մկրտչյանը ներկա գտնվեց «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման եռամսյա դասընթացների կամավոր մասնակցության հավաստագրերի հանձնման արարողությունը։

Սա արդեն երկրորդ փուլն էր, որը հաջողությամբ ավարտեց 54 ուսուցիչ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից, նախորդ փուլում հավաստագիր էին ստացել 44-ը: 

Լ. Մկրտչյանը շնորհավորեց հավաստագիր ստացող ուսուցիչներին և տեղեկացրեց, որ դրանք կարող են օգտակար լինել հատկապես ուսուցչի որակավորման երրորդ և չորրորդ տարակարգ ստանալու դեպքում, երբ ավելի խրախուսելի է ուսուցչի նախաձեռնողականությունը վերապատրաստման գործում:




Комментарии