ԱՄՓՈՓՎԵՑ «ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐ» ՆԱԽԱԳԻԾԸ, «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ




Հունիսի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ամփոփվեց «Պատմաբանի օր» նախագիծը, «Սասնա ծռեր» էպոսին նվիրված աշակերտական աշխատաժողովը: Ամփոփմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, կրթական նորարարությունների և հոտազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը, հիմնադրամի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ:

ԿԶՆԱԿ հիմնադրամը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել էր «Պատմաբանի օր. նախագծային ուսումնառություն» ծրագիրը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել 334 դպրոցների պատմության ուսուցիչներ: Նրանց համար փետրվարին  անցկացվեց 4 հեռավար դասընթաց՝ «Ինչ է նախածային ուսուցումը» և «Աշխարհացույց» գործիքը թեմաներով, և խորհրդատվություն:

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված աշակերտական աշխատաժողովին մասնակցել են ՀՀ 32 հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտներ:

Մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով:






Комментарии