ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ


ԿԶՆԱԿ հիմնադրամը ս/թ մարտից սկսել էր իրականացնել «Ուսուցչի մասնագիտական զարգացում. մեդիագրագիտություն» նախագիծը: Ծրագրին հաջողությամբ մասնակցել են Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզի մի շարք ուսուցիչներ, որոնք որպես ամփոփիչ աշխատանք պետք է ներկայացնեին նախագիծ՝ դասավանդվող առարկայի շրջանակներում աշակերտի մոտ մեդիագրագիտությունը զարգացնող:
       
ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը, կրթության ոլորտի հետազոտության բաժնի պետ Ի. Աբրահամյանը համատեղ քննարկել են մասնակիցների հայտերը, և ընտրված մասնակիցների հետ կազմակերպել են առցանց հանդիպում՝ հետագա քայլերը քննարկելու: Ընտրված մասնակիցները պետք է տարածեն իրենց փորձը և ստացած գիտելիքը: 
        
Առաջիկայում այլ մարզերի ուսուցիչներին ևս կտրվի հնարավորություն մասնակցելու  «Ուսուցչի մասնագիտական զարգացում. մեդիագրագիտություն» նախագծին: 



Комментарии