ԱՄՓՈՓՎԵՑ «EduArmenia» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ


Ս/թ հուլիսի 1-4-ը ՀՊՄՀ-ում ամփոփվեց EduArmenia նախաձեռնության կողմից կազմակերպած ամենամյա համահայկական գիտակրթական 4-րդ աշխատաժողովը:
Աշխատաժողովն ընթանում էր «Կիրառի՛ր գիտելիքդ և փորձառությունդ հանուն հայրենիքի զարգացման» խորագրի ներքո: Աշխատաժողովն անցկացվում էր և՛ առկա, և՛ հեռավար: 
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, «EduArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, դասախոսներ, տնօրեններ, ուսուցիչներ, ոլորտի մասնագետներ և ուրիշներ:
Աշխատաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել են ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների ու հետազոտությունների վարչության աշխատակիցները:





Комментарии