Իմ կյանքը համայնքում


Ծրագրի նպատակը 

ԿԶՆԱԿ հիմնադրամը հերթական անգամ հայտարարում է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի մեկնարկը: 
Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։  
Ծրագիրը կնպաստի երեխաների միջև սոցիալականացմանը, հայրենիքի ճանաչողությանը: Տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ծանոթացման արդյունքում կընդլայնվեն նրանց աշխարհճանաչողությունն ու արժեհամակարգը։  
Հյուրընկալող դպրոցներում կիրականացվեն նախագծային ծրագրեր, կգործեն խմբակներ, որոնց կմասնակցեն հյուրընկալած աշակերտները. 
Հայրենագիտության նախագծերի մշակում (պարտադիր է բոլոր մասնակիցների համար) 
Ըստ հյուրընկալող դպրոցի հնարավորությունների. 
Ազգային երգ ու պարի ուսուցում 
Տարբեր առարկաների օլիմպիական խմբակներ 
«Արմաթ» լաբորատորիաներ 
Ծրագրի ավարտին․ 
Աշակերտների մոտ կձևավորվի հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: 
Աշակերտները կարժևորեն սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում: 
Մասնակցությունը. 
Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են. 
Մեկ շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում  
Կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում  
Բնակվել համայնքի ընտանիքներից մեկում 
Աշակերտների ընտրությունը կկատարվի ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած և ընտրված դպրոցների և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից:  
Ծրագրին մասնակցելու համար դպրոցների գրանցման վերջնաժամկետը՝ 09.10.2023թ.: Գրանցվել հետևյալ հղումով
Համայնքներում աշակերտների հյուրընկալման տևողությունը՝ 2023թ. հոկտեմբերի 16-20-ը: 

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի 
 կրթական նորարարությունների բաժին

Комментарии