«ԵՍ ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ԵՄ» հանրապետական նախագիծ


«ԵՍ ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ԵՄ»

հանրապետական նախագիծ

 

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամը (ԿԶՆԱԿ) հայտարարում է «Ես մեդիագրագետ եմ» հանրապետական նախագիծը, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները:

Նախագծի նպատակն է.

·         զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները,

·         ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը:

Նախագծի մասնակից աշակերտներին առիթ է ընձեռվում ուսումնասիրել, վերլուծել մեդիայի դերը և ազդեցությունը իրական կյանքի վրա, նախագծային աշխատանքի միջոցով զարգացնել քննադատական մտածողությունը, ինչը հնարավորություն կտա վերլուծել, գնահատել համացանցի և մեդիայի վստահելիությունը, զարգացնել դրանցից օգտվելու հմտությունը:

Նախագծի քայլերը.

1.     Դպրոցում ստեղծել Մեդիա ակումբ՝ աշակերտական ուսումնական նախագծի աշխատանքները սկսելու, համակարգելու նպատակով:

2.     Ակումբը ընտրում և ուսումնասիրում է առաջարկվող կամ այլ թեմաներ.

·         տեղեկությունների ստուգում և վերլուծում,

·         մեդիա, թվային անվտանգություն,

·         զարգացող մեդիան ու ատելության խոսքը,

·         փաստերի ստուգման գործիքներ,

·         կեղծ լուրեր, ինչպես տարբերակել, չտարածել:

3.     Ակումբը դպրոցում հայտարարում է մեդիագրագիտության տասնօրյակ՝ նպատակ ունենալով մյուսներին նույնպես մղելու պրպտելու, գտնելու այս թեմային վերաբերող մասնագետների կարծիքներ, աշխատություններ, ձեռնարկներ:

4.     Տասնօրյակին մասնակցում են 7-12-րդ դասարանների աշակերտները։

5.     Դասարանների աշխատանքները ներկայացվում են Մեդիա ակումբին:

6.   Ընտրված թեմայի մասին Մեդիա ակումբի մասնակիցները կազմակերպում են ճանաչողական, ուսուցողական հանդիպումներ աշակերտների, ուսուցիչների հետ և նրանց ներկայացնում մեդիաճանաչման մի քանի խորհուրդներ, հմտություններ:

7.  Ուսուցիչները համակարգում են ձևավորված խմբերի կազմակերպչական աշխատանքները, մասնակցում դրանց քննարկումներին, խթանում երեխաների թիմային աշխատանքը:

8.   Նախապես՝ մինչև նոյեմբերի 15-ը Կրթական նորարարությունների բաժնի էլեկտրոնային հասցեին krtakannorararutyunner@gmail.com ուղարկել դպրոցական փուլի մասին պատմող մինչև հինգրոպեանոց տեսանյութ (անհրաժեշտ է ուղարկել youtube-յան հղում՝ նշելով ԿԶՆԱԿ_ԵՍ ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ԵՄ_ԴՊՐՈՑ):

9.      Դպրոցական փուլից հետո ակումբի մասնակիցներից 3 աշակերտ կներկայացնեն դպրոցում մեդիագրագիտության ոլորտում կատարած աշխատանքները:

Ներկայացման ձևաչափ.

Ամփոփման օրը դպրոցի մեդիախմբերը կներկայացնեն իրականացրած աշխատանքները՝ պատմելով կատարած ուսումնասիրությունները, մեդիագրագիտության հիմնախնդիրը:

Ինչպես դիմել.

«Ես մեդիագրագետ եմ» խորագրով հանրապետական դպրոցական նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը մինչև հոկտեմբերի 20-ը: Գրանցվածների համար կկազմակերպվի առցանց հանդիպումներ:

Ամփոփման ամիս՝ նոյեմբեր-դեկտեմբեր

 

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 033-57-21-10:

ԿԶՆԱԿ հիմնադրամի

կրթական նորարարությունների բաժին

 

Комментарии