«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ


Արդեն 4-րդ անգամ մեկնարկեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական փուլը:

Այս անգամ ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել  26 հանրակրթական դպրոցներ ՀՀ Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից:

Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է, տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ճանաչումը:

Բարի երթ մեր ծրագրին:

Կրթական նորարարությունների բաժին








Комментарии