ՏՐՎԵՑ «ԵՍ ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ԵՄ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Ս/թ հոկտեմբերի 23-ին մեկնարկեց «Ես մեդիագրագետ եմ» հանրապետական նախագծի աշխատանքները: Նախագծի նպատակն է. զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները, ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը:

Նախագծի մասնակից աշակերտներին առիթ է ընձեռվում ուսումնասիրել, վերլուծել մեդիայի դերը և ազդեցությունը իրական կյանքի վրա, նախագծային աշխատանքի միջոցով զարգացնել քննադատական մտածողությունը, ինչը հնարավորություն կտա վերլուծել, գնահատել համացանցի և մեդիայի վստահելիությունը, զարգացնել դրանցից օգտվելու հմտությունը:

Այս անգամ ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել 93 հանրակրթական դպրոցներ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից մարզերից: 

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Վ. Բերբերյանը Թիմս / Microsoft Teams հարթակում նախագծի գրանցված ուսուցիչների համար իրականացրեց առցանց խորհրդատվական հանդիպում-քննարկում և սեմինար: Հանդիպումն անցավ աշխույժ, գործնական, կառուցողական մթնոլորտում:

ԿԶՆԱԿ հիմնադրամի

կրթական նորարարությունների բաժին




 

Комментарии