ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐ

Ս/թ հոկտեմբերի 10–ին ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը այցելեց Արարատի մարզի Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ ՀՀ–ում ապրող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ ասորական համայնքի կրթական խնդիրներն ուսումնասիրելու, մեթոդական աջակցություն տրամադրելու համար:  Հանդիպեց դպրոցի տնօրենի ժ/պ Նարինե Անդրեասյանի, տնօրենի տեղակալ՝ Քրիստինե Հարությունյանի, ուսուցիչների հետ: Քննարկվեցին տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում են ազգային փոքրամասնություններին, մասնավորապես, ասորի սովորողների կրթությանը: 

ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրեց մեթոդական հետևյալ աջակցությունները՝ դասի պլանավորում, գնահատման ձևեր և ուսումնական նախագծերի մշակում, փոխադարձ համագործակցության առաջարկ, քննարկվեցի խմբակների, երկարօրյայի հետ կապված հարցեր և այլ խնդիրներ: Բացի վերոնշյալ հանդիպումից՝ Ս. Կոսյանը դպրոցում հանդիպեց նաև Արարատի մարզի կրթության վարչության ավագ մասնագետ Սուրեն Շահինյանի և գյուղի քահանայի հետ, ում հետ զրույցի արդյունքում պարզվեց, որ Արարատի մարզում կա նաև 6 եզդիական համայնք, որտեղ գործում են եզդիերենի խմբակներ և վարող եզդի մասնագետներ: Սուրբ Մարիամ եկեղեցու քահանան էլ փաստեց այն, որ հաճախ ասորիները այցելում են գյուղում գործող հայկական եկեղեցի և հայերի հետ նշում նրանց բոլոր տոները: Հայ համայնքն էլ ասորական տոների ժամանակ այցելում է Սուրբ Կիրիլ եկեղեցի: Բոլոր հանդիպումներն արդյունավետ էին ու հագեցած քննարկումներով:



Комментарии