ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ


ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը շարունակում է իրականացնել «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով դասընթաց-վերապատրաստումը: Այն կազմակերպվում է բոլոր մարզերի ուսուցիչների համար առանձին ձևաչափով:
Ս/թ նոյեմբերի 10-ին իրականացվեց դասընթաց Գեղարքունիքի մարզի ուսուցիչների համար, որին հայտագրվել էին 129 ուսուցիչ: Դասընթացի ընթացքում Արարատի մարզի Արալեզի միջն. դպրոցի փորձառու ուսուցչուհի Աստղիկ Ասատրյանը փորձի փոխանակման նպատակով մասնակիցներին ներկայացրեց իր իրականացրած  դասը, որի ընթացքում երեխաներին ծանոթացնում է համացանցի վտանգները ու առաջարկում ավելի ապահով համացանց:
Դասընթացն անցած ուսուցիչները, մեկ ամսվա ընթացքում պետք է ուղարկեն իրենց կողմից մշակված դասի պլան, հետազոտական կամ նախագծային աշխատանքների պլան՝ ուղղված մեդիագրագիտությանը: Լավագույն օրինակները կտեղադրվեն Պաշարների շտեմարանում, իսկ ուսուցիչը կստանա հավաստագիր:
Նշենք, որ առաջիկայում «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով  դասընթացին կարող են մասնակցել հանրապետության մյուս մարզերի ուսուցիչները:                                                 
    






Комментарии