ԱՄՓՈՓՎԵՑ «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Ս/թ նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ամփոփվեց «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը: Ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, ծրագրին մասնակից բոլոր դպրոցների ներկայացուցիչները: Ծրագրի շնորհիվ հանրապետության 21 դպրոցների 67 աշակերտները, ծնողները և մանկավարժները դարձան մի թիմ, մի մեծ ընտանիք: 

Մասնակից աշակերտները նորովի և սիրով բացահայտեցին մեր հայրենիքը, ծանոթացան համայնքի նիստուկացին, սովորույթներին, ավանդույթներին, շրջեցին տեսարժան վայրերով, սովորեցին այլ միջավայրում ու հարազատացան: Այդ մեկ շաբաթում մեր երկրում ավելացավ մեզ այնքան պակասող սերն ու համերաշխությունը: 







Комментарии