«ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐ»

Ընդհանուր դրույթներ
Պատմությունը անհատի, ազգի և ողջ մարդկության հիշողությունն է: Ինչպես յուրաքանչյուր անհատի պատմություն պայմանավորված է նրա անհատականությամբ, այնպես էլ համայն մարդկության պատմությունը ժամանակակից ձեռքբերումների մարմնավորումն է: Պատմության ուսումնասիրումը հնարավորություն է տալիս տեսնելու մարդկության զարգացման ուղին, ուսումնասիրել մարդկության անցյալը, վերստեղծել պետության, ժողովուրդների և անհատների կյանքի պատկերը անցյալում, ներկայում և ապագայում։
Եթե անցյալում կատարվածից, այդ թվում՝ սխալներից, եզրակացություններ չարվեն, ամեն ինչ կարող է նորից կրկնվել։
Նախագծի նպատակն է
•         Նպաստել սովորողների աշխարհայացքի ընդլայնմանը, նրանց մասնագիտական կողմնորոշմանը՝ ելնելով համամարդկային արժեքներով, հայրենասիրության ու քաղաքացիական ոգով դաստիարակելու անհրաժեշտությունից:
•         Սովորեցնել ուսումնասիրել, մեկնաբանել և վերլուծել մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, համաշխարհային գործընթացները:
•         Զարգացնել քննադատական, վերլուծական միտքը պատմական տարբեր աղբյուրների վերլուծության ու մեկնաբանման հիման վրա՝ ձևավորելով պատմական մտածողություն:
Աշխատակարգ.
Աշխարհի շատ երկրներում «Պատմաբանի օրը» նշվում է մարտի 28-ին: Առաջարկում ենք ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում մարտի 22-ին՝ 3-րդ դասաժամին անցկացնել պատմության դաս. դասարանի ընտրությունը կատարում է ուսուցիչը:
Նախապես աշակերտներին պետք է հանձնարարել, որ կատարեն նախագծային, հետազոտական աշխատանք ներքոհիշյալ տարբերակներով.
•Դաս-վիկտորինա. աշակերտներին տալ հարցաշարեր կոնկրետ թեմաների վերաբերյալ, ապա դասի օրը դասարանը բաժանել խմբերի և որոշակի ժամանակ անց մի խումբը պատասխանի մյուս խմբի հարցերին:
•Դաս- հետազոտություն: Աշակերտներին հանձնարարել, որ ուսումնասիրեն, վեր հանեն և նորովի մեկնաբանեն հայտնի պատմական դեպքերն ու իրադարձությունները.  հայոց և համաշխարհային պատմություն՝ ըստ ուսուցչի ընտրության:
• Դաս-սցենար: Աշակերտներն ուսուցչի ուղղորդմամբ գրեն սցենար՝ ներկայացնելով մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների իրենց տեսլականը. ինչ կկատարվի, ինչպես կավարտվի, ինչ ընթացք կունենան մերօրյա իրադարձությունները
•  Դաս-տեսլական: Հայաստանը 30 տարի հետո:
• ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններն այդ նույն օրը կարող են ներկայացնել իրենց ազգային պատմական դեպքերն ու իրադարձությունները:
• Դերային խաղ: Որևէ պատմական իրավիճակ կարող են ներկայացնել, վերլուծել, քննարկել որոշակի դերեր ստանձնելով:
• Ուսումնական նախագիծ: Սովորողները մտածեն տարբեր իրավիճակների շուրջ ինքնուրույն գտնեն  տարբեր խնդիրների լուծումներ (օգտագործելով այդ նպատակի համար տարբեր ոլորտներից ձեռք բերված գիտելիքներ), կանխատեսել նախագծի արդյունքները և նրա լուծումների բոլոր հնարավոր հետևանքները: 
Դասընթացն անցկացնելուց հետո, ուղարկեք նկարներ, կամ դասից փոքրիկ տեսանյութեր, ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների էլ.հասցեին krtakannorararutyunner@gmail.com ՝  փորձի փոխանակման նպատակով, ֆեյսբուքյան խմբում ներբեռնելու համար:
Լավագույն դասերը կտեղադրվեն «ԿԶՆԱԿ»-ի բլոգում:
Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է: Կարող եք հայտագրվել հետևյալ հղումով
 https://forms.gle/3pnJ1DUUbmwpaAP4A
Հայտագրված ուսուցիչների համար կանցկացվեն խորհրդատվական սեմինարներ:  
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի
կրթական նորարարությունների բաժին



Комментарии