ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵԲԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ս/թ մարտի 14-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից (ՄԱԶԾ) դասընթացավարների վերապատրաստում (ToT) «Կլիմայական արկղիկ» ծրագրի շրջանակում իրականացվող տարածաշրջանային վեբինարը: Այն նպատակ ունի խթանելու կլիմայի փոփոխության կրթությունը և առաջ տանելու կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը:   Նախաձեռնությունը ներկայումս իրականացվում է 8 երկրներում: Ծրագրի այս փուլը ներառում է «Կլիմայական արկղիկ» կրթական և խաղային նյութերի փաթեթի թարմացումն ու հարստացումը նորարար թվային-առցանց ռեսուրսներով, ինչպես նաև երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված գործողություններ՝ ներառյալ ուսուցիչների համար կոնֆերանսների և դպրոցականների համար մրցույթների անցկացումը: Վեբինարին մասնակցում էին ոլորտի առաջատար մասնագետներն ու փորձագետները, ուսումնական հաստատությունների մեթոդիստներ, ուսուցիչներ, մանկավարժական բուհերի և քոլեջների ներկայացուցիչներ։ Վեբինարին մասնակցում էր նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ, կլիմայի փոփոխության փորձագետ՝ Սիրինե Կոսյանը:

Ուրախությամբ ենք փաստում այն, որ վեբինարի ժամանակ ներկայացվեց Հայկական Կլիմայական արկղիկում ընդգրկված, մեր մասնագիտական թիմի կողմից պատրաստված «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» պաստառի թարգմանված տարբերակը և նշվեց, որ այն ընդգրկվել է միջազգային «Կլմայական արկղիկ» փաթեթի օրինակի մեջ: 

Եվս մեկ ուրախալի լուր. Հայաստանում է տեղի ունենալու «Կլիմայական արկղիկ» ծրագրի շրջանակում իրականացվող մրցույթների հաղթողների միջազգային ամփոփիչ փառատոնը:




Комментарии