«ՄՈԼՈՐԱԿՆ ՈՒՆԻ ԻՄ ՈՒ ՔՈ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ» ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍԻՆ

 


Ս/թ մարտի 1-ին Կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը Թիմս / Microsoft Teams հարթակում իրականացրեց խորհրդատվական առաջին հանդիպում-սեմինարը «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո անցկացվող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը»  աշակերտական նախագծին գրանցված ուսուցիչների համար: Թեման՝ «Նախագծային աշխատանք»-ն էր:

Սեմինարի նպատակն էր. 

·         Նախագծին հայտագրված մասնակից դպրոցների ուսուցիչների հետ քննարկել նախագծի անցկացման պայմանները:

·         Ներկայացնել տեսական և կիրառական գիտելիքներ ուսումնական նախագծային աշխատանքների պլանավորման, կազմակերպման, իրականացման վերաբերյալ: 

·         Պատասխանել ընթացիկ հարցերին:

«Մոլորակն ունի իմ քո օգնության կարիքը» աշակերտական նախագծին հայտագրվել են Երևանի և ՀՀ տարբեր մարզերի հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցների 190 ուսուցիչներ, որոնք ունեն ընդգծված հետաքրքրություն բնապահպանական նոր նախագծի վերաբերյալ:

Նշենք, որ նախագծի առաջին փուլը իրականացնելու են դպրոցները: Հետո ընտրվելու են նախագծերից տարբեր անվանակարգերում լավագույն աշխատանքները (նկար կամ պաստառ, սոցիալական հոլովակ, սահիկաշար, խաղ): Դրանք կկցվեն նախագծի մասնակցության հայտին՝ ամփոփիչ միջոցառմանը մասնակցելու համար:  

Սպասում ենք Ձեր հետաքրքիր աշխատանքներին՝ նվիրված Երկիր մոլորակի օրվան: 

 

«ԿԶՆԱԿ» հիմնադրամ, 

Կրթական նորարարությունների բաժին





Комментарии